Թեհրանի շրջանում ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել է Իրանի մայրաքաղաքի շրջակայքում: Այդ մասին հայտնել է երկրի բանակի մամուլի ծառայությունը:
Սպահանից Թեհրան թռչող ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաքի իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու, դրա հետեւանքով զոհվել էերկու մարդ՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է անբնակ տեղանքում: Վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին: