Բաժիններ՝

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալների աջակիցները չեն ցանկանում լքել դատարանի շենքը

Վերաքննիչ դատարանը մայիսի 30-ին հետաձգեց 10 տարի 5 ամիս ժամկետով դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի գործով պաշտպանների բողոքարկումների քննումը:

Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գրությունը, որով նա դատարանին հայտնել էր, որ մայիսի 30-ին ժամը 12:00-ին նշանակված դատական նիստին ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել: Այսպիսով, նա հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 12-ին:

Ժիրայր Սեֆիլյանի և մյուս ամբաստանյալների կողմնակիցները դժգոհություն հայտնեցին և չցանկացան լքել դատարանի շենքը:

Մարտի 20-ին առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար: Նա դատապարտվել էր ազատազրկման 10 տարի 6 ամիս ժամկետով:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս