
Ալի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանցի խորհրդարանականները մայիսի 30-ին պաշտպանել են Ալի Լարիջանիի թեկնածությունը Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի (մեջլիսի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի) նախագահի ընտրություններում:
Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը: Լարիջանիի թեկնածության օգտին քվեարկել են 279 պատգամավորներից 147-ը: Լարիջանիի գլխավոր մրցակիցը՝ Մոհամադ Ռըզա Արեֆը, հավաքել է 123 ձայն:
Ընդրությունների արդյունքներով՝ Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահ կդառնա երրորդ անգամ: Նշվում է, որ քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկին, որոնց թվում էին Լարիջանին, Արեֆը, ինչպես նաեւ Խամիռըզա Հաջիբաբայը, չի հաջողվել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: Վերջին թեկնածուն հրաժարվել է մասնակցել երկրորդ փուլին, ինչը Լարիջանիին թույլ է տվել հաղթել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: