Ակնհայտ է, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն չի համապատասխանում գոյություն ունեցող արտախորհրդարանական առկա քաղաքական քարտեզին, ինչն անառողջ քաղաքական զարգացումների համար պարարտ հող է:
«Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախարարություններում առաջին դեմքերի փոփոխություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին: Տուրօպերատորները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը պաշտոնանկ կանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին՝ գրող Պերճ Զեյթունցյանի դստերը, կոմիտեի ղեկավար անձնակազմին, քանի որ նրանք ոլորտից գլուխ չեն հանում:
Հայտնաբերվել է Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում:
Վրաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում՝ Ինգուրի ՀԷԿ-ում, մայիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած վթարն առանց լույսի է թողել երկրի մի քանի տարածաշրջաններ, ներառյալ Թբիլիսին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում, մասնավորապես՝ ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները:
ԿԺԴՀ-ն պատրաստ է ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի հետ, որը միակողմանի կարգով չեղյալ հայտարարվեց Վաշինգտոնի կողմից:
Հայաստանի դեպքում շատ կարևոր էր այն փաստը, որ Ռուսաստանը մնաց իրադարձություննից դուրս։ Հիմա Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն այնքան ուժեղ է, որ եթե Ռուսաստանը դեմ լիներ ու ուզենար պահել Սարգսյանի իշխանությունը՝ այդ դեպքում Հայաստանը մեծ խաղի մաս կդառնար։
«Փաստ» թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը ռեստավրացիայի փորձ արեց անվանափոխությամբ` «Հայկական վերածննդի» անվան տակ վերածնվելու միտումներով, ակնհայտ ձախողումից հետո փորձում է վերակենդանացման նոր մեխանիզմներ մտածել` օգտվելով հեղափոխությունից:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետերի գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել: Գյուղապետերն իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը:
Մայիսի 25-ին՝ ժամը 00:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղբայության փողոցի թիվ 16/2 շենքի վերելակն իջել է նկուղային հարկ, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի տեղակալ է նշանակել:
Այս մասին ելույթով նա հանդես է եկել Նյու Յորքում, շեշտելով, որ ֆինանսական հատկացումներից պիտի մասնակիորիեն կամ լիովին զրկվեն նրանք, որոնք բավարար աշխատանք չեն կատարում անօրինական փախստականների հոսքը դեպի ԱՄՆ կասեցնելու ուղղությամբ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանին կհատկացնի Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված առանձնատունը, որը ժամանակին կառուցել է հենց Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան ԿԳԲ-ական հյուրերի համար։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել անեւ նրա փոսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ազիզյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տևական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ և խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել Էդգար Գևորգյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը:
Մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որեւէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։
Լրագրության ոլորտում առկա ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները խթանելու համար:
Միացյալ Նահանգների Apple ընկերության բրենդն ամենաթանկարժեքն է ճանաչվել աշխարհում: