
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հովհաննես Ազիզյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ազիզյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Ազիզյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։