
Անվտանգության բլոկի առաջին շերտը փակվեց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում:
Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ թիվ մեկ զինվորական պաշտոնյայի փոփոխությունը, թերևս, պետք է վաղ թե ուշ մտներ Հայաստանի նոր իրավիճակի օրակարգ, քանի որ խոսքը առանցքային նշանակություն ունեցող պաշտոնի մասին է:
Մյուս կողմից, սակայն, միանգամայն հասկանալի է, որ ի տարբերություն նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնի, այս դեպքում նշանակումը չի կարող լինել թիմային սկզբունքով, և այստեղ գերազանցապես, բացառապես պահանջվում է ռազմաքաղաքական համարժեքություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: