Բաժիններ՝

Զբաղմունքներ, որոնք կբարձրացնեն կնոջ էներգետիկան ու նրան ուժ կտան. Մաս-3

Դիմահարդարում ու խնամք:

Դա տղամարդուն դուր գալու եղանակ չէ, այլ առաջին հերթին՝ ինքդ քեզ ուրախություն պատճառելու: Այդ պատճառով էլ, գտնվելով տանը, կարևոր է հարդարել մազերը, գեղեցիկ բան հագնել ու լավ տեսք ունենալ:

Ինքդ քեզ ծաղիկ նվիրելը:

Էներգիայի մակարդակը բարձրացնելու ամենապարզ եղանակներից մեկն է: Ծաղիկները ոչ միայն զարդարում են կնոջը, այլև ակնթարթորեն հանում են նեգատիվը: Այդ պատճառով էլ, եթե դուք տխուր եք, մի շտապեք լաց լինել, մի փունջ ծաղիկ գնեք:

Կարդացեք նաև

Կիսաշրջազգեստներ ու զգեստներ:

Այդպիսի հագուստը վերականգնում է կանացի էներգիան: Կանոն կա` առաջին 7 ժամադրությունների ընթացքում շալվար չհագնել այն դեպքում, եթե իսկապես ուզում եք հմայել տղամարդուն: Հաստատված է, որ շարունակ տաբատ կրելը բացասաբար է ազդում կանացի օրգանների վրա:

Երիտասարդ մայրերի ակումբ:

Եթե դուք փոքր երեխա ունեք, անպայման շփվեք ձեզ նման մայրերի հետ: Դա ոչ միայն փորձի փոխանակման համար է լավ, այլև էներգիայի: Մայրությունը մարմնավորում է Լուսինը, իսկ լուսնային էներգիան կանացի էներգիա է:

Երեխաներին խնամելը:

Մի մերժեք ձեր ամուսնացած ընկերուհուն նրա երեխայի հետ խաղալու հարցում: Հոգատարության ցանկացած դրսևորում կնոջ համար ճանապարհ է դեպի Ուժ: Գլխավորը՝ որպես երեխա տղամարդուն չընկալելն է:

Կարիքավորներին կերակրելը:

Գթասրտությունը լուսնային էներգիան ուժեղացնող որակ է: Բոլորովին պարտադիր չէ բոլորին օգնել: Հավանաբար կգտնվի մարդ, ում դուք կարող եք ուրախացնել հաճելի մանրուքով: Ձեր միայնակ հարևանուհու համար մրգեր գնեք, իսկ տուն եկած հյուրին մի բաժակ թեյ հյուրասիրեք:

Շփում:

Կնոջ համար դժվար է՝ առանց ուրիշների հետ շփվելու: Խոսակցությունների մեջ մենք էներգիա ենք սպառում: Կարևոր է միայն հետևել այն բանին, որ ձեր միջոցով փոխանցվող ինֆորմացիան բամբասանք ու սրա նման այլ նեգատիվ չլինի:

Ռոմանտիկ ֆիլմ:

Ձեր ընկերուհու հետ պայմանավորվեք ու միասին մելոդրամա նայեք: Սիրո մասին ցանկացած ֆիլմ կնոջ համար ժամանցի օգտակար ձև է, սակայն ավելի լավ է դա անել այլ կանանց հետ:

Նոր մշակույթի ուսումնասիրություն:

Նպաստում է աշխարհայացքի ընդլայնմանը ու կնոջը թույլ է տալիս չփակվել իր ներաշխարհում: Կանացի էներգիան ձգտում է ընդարձակման, պետք չէ այն արհեստականորեն նեղացնել:

Ջրի աղբյուրներ:

Հանգիստը գետի, լճի, ծովի ափին անցկացնելը սեփական էներգիայի մակարդակը բարձրացնելու գերազանց եղանակ է: Ջուրը կնոջ սեքսուալության ու նրա` ներդաշնակ լինելու կարողության հիմքն է, երբ նա կարող է հարմարվել հանգամանքներին, կամ՝ ընդհակառակը:

Աֆրոդիտեի հին հունական տաճարներում դեռատի քրմուհիներին անպայման սովորեցնում էին լողալ ու շփվել ջրային տարերքի հետ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Եթե դուք զգում եք, որ ուժ չունեք, սկսեք յուրացնել սպորտի նոր տեսակ: Շատ օգտակար են նաև պարերը: Վերականգնվելու գերազանց եղանակ է, եթե սպառվել եք զուգընկերոջ հետ բաժանումից հետո:

Զգեստներ:

Գեղեցիկ շորը սեփական էներգիան բարձրացնելու եղանակներից է: Ի դեպ, գեղեցիկ հագուստ հագնելու համար պարտադիր չէ ինչ-որ տեղ գնալ, կարելի է տանն էլ կրել այն:

Անպետք իրերից ազատվելը:

Հին իրերը, աղբն ու հնոտիքը թուլացնում են կանացի էներգիան: Եթե կյանքում բարդ շրջան է, դեն նետեք ամեն անպետք բան:

Մաս 1-ը՝ այստեղ.

Մաս 2-ը՝ այստեղ.

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս