Զբաղմունքներ, որոնք կբարձրացնեն կնոջ էներգետիկան ու նրան ուժ կտան. Մաս-2
Բույսերի խնամք:
Ոչ մեծ պարտեզ կամ բանջարանոց տանն ունենալը կանացի էներգիա կուտակելու լրացուցիչ եղանակ է: Ծաղկունքը, աճը կանացի էներգիայի արտացոլանքն են:
Ամուսնացած ընկերուհիների հետ շփումը:
Շատ կարևոր է նրանց համար, ովքեր ուզում են ամուսնանալ: Վեդաներում ընտանիքի էներգիան ամենաարժեքավորն ու բարերար ազդեցություն ունեցողն էր: Այդ պատճառով էլ մի շտապեք հրաժարվել այն երեկույթներից, ուր միայն ամուսնացած զույգեր են լինելու: Այդպիսի հանդիպումից հետո դուք էներգիա կկուտակեք, որն ավելի արագ դեպի ձեզ կձգի տղամարդուն, քան գիշերային ակումբ գնալուց հետո, ուր շատ են միայնակ կանայք:
Օգնություն:
Ինչ-որ մեկին օգնելը կամ օգնություն խնդրելը: Սովորեք հրաժարվել «ես ինքս» սկզբունքից, քանի որ դա տիպիկ տղամարդկային սկզբունք է:
Գրախանութ այցելելը:
Զարմանալի է, բայց գրքերի միջով քայլելը շատ է ոգևորում կնոջը: Աշխատեք այս զգացմունքին շաբաթական գոնե 2 ժամ հատկացնել: Կինը գիտելիքի պահապանն է, իսկ գրքերը գիտելիքի աղբյուր են: Ընտրեք ճիշտ, զարգացնող գրքեր:
Տղամարդուց օգնություն խնդրելը:
Հոգատարության ցանկացած դրսևորում մեզ ավելի կանացի է դարձնում:
Ընթերցանություն:
Լավ գիրք կարդացեք, որը վաղուց եք գնել ու դրել գրադարակի վրա: Հատկապես օգտակար է մարդկանց կյանքի մասին պատմություններ կարդալը: Ուսումնասիրելով ճակատագրերը` ավելի լավ ես սկսում հասկանալ ինքդ քեզ:
Տան հետ կապված պարտականությունների բաժանում:
Համարձակ ինչ-որ գործեր վստահեք մտերիմներին:
Խոհարարություն:
Այն ամենը, ինչ վերաբերում է կերակուր պատրաստելուն, նշանակալիորեն բարձրացնում է կանացի էներգիայի մակարդակը: Կինը տնտեսուհի է, ով կարողանում է կերակրել ու խմեցնել: Եթե չգիտեք պատրաստել, սովորեք, եթե գիտեք, բարձրացրեք վարպետության մակարդակը, ինչ-որ նոր երկրի խոհանոց յուրացրեք: Պատրաստեք սիրով. Չէ՞ որ դա սիրո կախարդանքն է:
Տունը միայն բնակարանը չէ, ուր մենք ապրում ենք:
Տան հետ կինը հզոր էներգետիկ կապ ունի: Այդ պատճառով էլ մեզ այնքան նյարդայնացնում է ճռռացող դուռը կամ հոսող ծորակը: Այս թերությունների միջով դուրս է գալիս կնոջ էներգիան: Բայց հենց այդ մանրուքների համար երբեմն չարժե անհանգստացնել տղամարդուն: Ինչու: Տղամարդը մասշտաբային է մտածում: Նա մտածում է, որ հենց լոգասենյակի ողջ սալիկները փչանան, այն ժամանակ նոր նորը կանեն: Երբեմն ավելի հեշտ է մեկին վարձել, ով մանր թերությունները կվերացնի: Միայն թե մի մոռացեք ամուսնուն ասել, որ դուք դա արել եք` հասկանալով, թե որքան զբաղված է նա, այլ ոչ թե՝ որ չէր կարողանա սարքել: Տղամարդու ինքնագնահատականը շատ խոցելի է:
Պլանավորում:
Ցանկացած անավարտ բան ու կասկած քայքայում է կնոջը: Հստակ պլան ունենալը սեփական էներգիան պահպանելու միջոց է: Սովորեք պլանավորել մանրուքները, ապա անցեք մի քանի ամիս կամ տարի կտրվածքով պլաններ ունենալուն:
Տոնական ճաշ կամ ընթրիք մոմի լույսի տակ, գեղեցիկ սփռոցով ու ընտիր կերակրատեսակներով:
Պարզվում է, այս ամենը մենք անում ենք ավելի շատ մեզ համար, թեպետև, իհարկե, ուզում ենք նաև բարձրացնել սիրելիի տրամադրությունը: Կյանքի կոչեք նման կախարդական պահերը: Ուրախություն պարգևեք ձեզ ու ձեր մտերիմներին:
Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը:
Երեխաների հետ շփվելով` կինը կարող է բարձրացնել իր էներգիայի մակարդակը: Այդ պատճառով չարժե հրաժարվել երեխաների հետ խաղերից: Իսկ ավելի լավ է չհրաժարվել երեխաների հետ խաղալուց: Իսկ ընդհանրապես գերազանց տարբերակ է երեխաներին նկարել, երգել ու պարել սովորեցնելը:
Դերասանական վարպետության դասեր:
Կինն ապրում է էմոցիաների աշխարհում: Տարբեր դերեր բեմի վրա խաղալով` նա ոչ միայն կարողանում է ինքն իրեն ավելի լավ հասկանալ, այլև ազատվել կուտակված ագրեսիայից կամ կիսվել ուրախությամբ:
Պիկնիկ բնության գրկում:
Անպայման ընկերների հետ: Այստեղ մի քանի բան է միավորվում, որոնք բարձրացնում են կանացի ուժի մակարդակը` միավորում, բնության գրկում գտնվել, սնունդի պատրաստում:
Սկիզբը՝ այստեղ.
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը