Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիի նշանակման մասին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:
Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվել և ապրում է կառավարական առանձնատանը, որտեղ նրանց հարևաններն են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Սիրիայի ագրարային հատվածին այդ երկրում զինված հակամարտության ընթացքում հասցված վնասը կազմել է 16 մլրդ դոլար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ներուժ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում, որը բարենպաստ պայմանների դեպքում կարող է տալ ցանկալի արդյունքներ:
«Քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ընտրական գործընթացին, որն այս պահի դրությամբ տեսանելի է։ Պետք է նաև տնտեսական բարեփոխումներ արվեն, որպեսզի ցույց տան, որ այս հեղափոխությունը բավականին դրական դեր է կատարում»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերքել է շշուկները՝ Անգլիա, մասնավորապես՝ «Արսենալ», իր հնարավոր տեղափոխության մասին:
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը համոզել է Կարլո Անչելոտիին գլխավորել ակումբը:
Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան:
168.am-ի տեղեկություններով՝ մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։
Հիրոկաձու Կորեեդայի «Խանութների գողիկները» ճապոնական ֆիլմը Ժան-Լյուք Գոդարի կինոնկարը հետ է մղել Կաննի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի կինոքննադատների վարկանիշի առաջին տեղից:
ՌԴ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերքեց այն լուրերը, որ նորանշանակ նախարարների մի մասն իրենց բարեկամներն են:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում (Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ)) և ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում (ԱՏՄ) աշխատանքի անցնելու համար հայտարարված են մրցույթներ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադարձավ նրան, որ շատերի համար Հայաստանում տեղի ունեցածը սիրո և հանդուրժողականության հեղափոխություն չէր, քանի որ այդ մարդկանց շարունակում են վիրավորել, ճնշել, և այլն:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին:
«Հանդիպումը հաջող էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցի մասին՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է:
Մայիսի 15-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքից դեպի Երևան տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր:
Մայիսի 17-18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսը: Կոնֆերանսը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման և աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի և Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին: