Բաժիններ՝

Անչելոտին համաձայնել է գլխավորել «Նապոլին»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը համոզել է Կարլո Անչելոտիին գլխավորել ակումբը: Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Կարլո Անչելոտին պատրաստ է փոխարինել Մաուրիսիո Սարիին «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Կիրակի «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը և Կարլո Անչելոտին վարել են մի քանի հեռախոսային բանակցություններ, որոնց ընթացքում, ինչպես ենթադրում են իտալական ԶԼՄ-ները, մարզիչը համաձայնել է գլխավորել թիմն ամռանը: Ինչպես հաղորդում է Calciomercato-ը, արդեն պարզեցվել են պայմանագրի բոլոր դետալները:

Կարլո Անչելոտին, ով հաջողության է հասել «Պարմայի», «Յուվենթուսի», «Միլանի», «Չելսիի», ՊՍԺ-ի, «Ռեալի» և հավաքականի հետ, վերջերս դիտարկվում էր՝ որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031