Բաժիններ՝

Գոդարի կինոնկարը Կաննում կինոքննադատների վարկանիշում առաջնությունը զիջել է ճապոնական ֆիլմին

Հիրոկաձու Կորեեդայի «Խանութների գողիկները» ճապոնական ֆիլմը Ժան-Լյուք Գոդարի կինոնկարը հետ է մղել Կաննի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի կինոքննադատների վարկանիշի առաջին տեղից: Այդ մասին հայտնելէ «Ինտերֆաքս»-ի թղթակիցը: Ինչպես հետեւում է Screen հանդեսի մայիսի 15-ի վարկանիշից, ճապոնական կինոնկարն ստացել է 3,2 միջին միավոր:

Այն ամենից բարձր են գնահատել Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից քննադատները: 87-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Կերպար եւ խոսք» նոր ֆիլմը զբաղեցնում է կինոքննադատների (3 միավոր) վարկանիշի երկրորդ տեղը: 2,9 միավորով երրորդ հորիզոնականը կիսում են Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը», «Ash is Purest White» չինական կինոնկարը եւ «Երջանիկ ինչպես Լացարոն» իտալական ժապավենը: Կաննի կինոփառատոնը կտեւի մինչեւ մայիսի 19-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031