Բաժիններ՝

«Ես մնում եմ «Յուվենթուսում»». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերքել է շշուկները՝ Անգլիա, մասնավորապես՝ «Արսենալ», իր հնարավոր տեղափոխության մասին: «Եթե ինձ չհեռացնեն, ապա ես մնում եմ «Յուվենթուսում» հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Ալեգրին:

Մայիսի 13-ին «Յուվենթուսը» ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (0:0) և ձևակերպեց 7-րդ անընդմեջ չեմպիոնությունը: Դրանցից 4-ը նվաճվել են Ալեգրիի ղեկավարությամբ:

Մասիմիլիանոն երկու անգամ դուրս է բերել «Յուվեին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց երկու անգամ էլ պարտվել է. մի անգամ՝ «Բարսելոնային» (1:3), մյուս անգամ՝ «Ռեալին» (1:4):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031