Մանչինին գլխավորեց Իտալիայի հավաքականը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիի նշանակման մասին:
Ինչպես հաղորդում է ֆեդերացիան, մարզչի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա մայիսի 15-ին: Մանչինիի պայմանագրի պայմանները չեն հրապարակվում: Ավելի վաղ Sky Sport Italia-ն պնդում էր, որ Ռոբերտոն կստորագրի երկամյա պայմանագիր:
Մանչինիից առաջ ազգային հավաքականը մարզում էր Ջամպիերո Վենտուրան: Նրա օրոք Սկուադրա Աձուրան 60 տարվա մեջ առաջին անգամ դուրս չեկավ ԱԱ-ի եզրափակիչ փուլ:
Մայիսի 13-ին Մանչինին խզեց պայմանագիրը «Զենիթի» հետ: Նրա ղեկավարությամբ պետերբուրգյան ակումբը գրավեց 5-րդ տեղը, չնայած համարվում էր գլխավոր ֆավորիտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը