10 փաստեր, որոն ձեզ կօգնեն փայլել զրույցի ընթացքում
Զրուցակցին զարմացնելու ու ցանկացած ընկերախմբի զարդը դառնալու լավագույն միջոցներից մեկը մի քանի բացառիկ պատմություններ անելը, որոշ քիչ հայտնի փաստեր ներկայացնելն է, որոնք բոլորին էլ դուր կգան: Ահա դրանցից մի քանիսը:
1. Էյնշտեյնը կարող էր նախագահ դառնալ:
1952 թ.՝ Իսրայելի նախագահի մահից հետո, երկրի վարչապետն Էյնշտեյնին առաջարկեց նախագահի պաշտոնը զբաղեցնել: Գիտնականը, իհարկե, շատ զգացված էր այդ առաջարկից, սակայն ամեն դեպքում որոշեց հրաժարվել՝ ասելով, որ իր համար ավելի կարևոր են մաթեմատիկական հավասարությունները, քանի որ քաղաքականությունը պետք է ներկայի համար, իսկ հավասարությունները՝ հավերժության:
2. Հնագույն ժամանակներում ականջօղերը բացառապես տղամարդկային աքսեսուար էին:
Հին եգիպտացիների համար ականջօղը բարձր դասին պատկանելու նշան էր: Այն կրում էին արքայական ընտանիքի անդամները և շատ հարուստ մարդիկ: Նավաստիներն ականջօղ կրում էին, երբ հատում էին հասարակածը: Դա նրանց իրավունք էր տալիս մեկ գավաթ անվճար գարեջուր խմել ցանկացած գինետանը և թույլ էր տալիս ոտքերը սեղանին դնել: Ծովահենների ծակած ականջը նշանակում էր՝ մեկ թալանված նավ, իսկ զինվորներն ականջօղ կրում էին՝ որպես պահպանիչ հմայիլ և տան մասին հիշողություն:
3. Կոճակները՝ որպես հարբուխի դեմ միջոց:
Եթե նայենք տղամարդկանց պիջակների դասական մոդելներին, ապա թևքերի վրա կարելի է տեսնել մի շարք կոճակներ, որոնք այսօր սոսկ դեկորատիվ տարր են: Նախկինում դրանք շատ կոնկրետ նպատակ ունեին: Զինվորական համազգեստի թևքերին կոճակներ կարել հրամայեց Նապոլեոն Բոնապարտը: Այս խորամանկ եղանակով նա զինվորներին, փաստորեն, հնարավորություն չտվեց պիջակի թևքով քիթը սրբել, ու դրանով վերջ տրվեց այդ անդուր սովորությանը:
4. Երկու մատները պարանոցի վրայով սահեցնելը՝ որպես խմելու հրավիրելու նշան:
Այս ժեստի առաջանալու պատմությունները շատ են, բայց նրանցից 2-ն ամենահետաքրքիրն են:
Առաջինը ոսկե ձեռքեր ունեցող ու ալկոհոլային խմիչքների սիրահար Պյոտր Տյոլուշկինի մասին է, որին իր վաստակի համար տիրակալը պարգևատրել էր պատվոգրով: Համաձայն այդ պատվոգրի՝ նրան պետք է անվճար խմիչք տային մայրաքաղաքի ցանկացած գինետանը:
Սկզբում Տյոլուշկինն օգտվում էր այդ հնարավորությունից, իսկ հետո, քանի որ այդ պատվոգիրը հաճախ էր կորցնում, նրա կզակի աջ հատվածում դաջվածք արեցին: Նա մտնում էր գինետուն ու մատներով ցույց տալիս այդ հատվածը:
Երկրորդ լեգենդի համաձայն՝ Պյոտր Առաջինի գնդում ծառայող զինվորներն իրենց պարանոցին հատուկ դաջվածքներ ունեին: Երբ նրանք մոտենում էին խմիչք պատվիրելու, մատները սահեցնելով՝ ուշադրություն էին հրավիրում պարանոցի դաջվածքին, և նրանց մեկ անգամ անվճար խմիչք էին լցնում:
5. ԳՄՕ-ն չի վնասում առողջությանը:
Ինժեներական գիտությունների և բժշկության ազգային ակադեմիայի գիտնականներն ասում են, որ ԳՄՕ-ն չի վնասում որևի մեկի առողջությանը: Նրանք բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել, որոնք օգնել են բացահայտել, որ ԳՄՕ-ն օրգանիզմին որևէ վնաս չի հասցնում:
Ըստ նրանց՝ իրականում այդ ԳՄՕ ասվածը նույն այն միրգը կամ բանջարեղենն են, որ դուք կարող եք աճեցնել ձեր այգում: Տարբերությունը միայն այն է, որ գենային մոդիֆիկացիաների օգնությամբ դրանք պաշտպանված են վնասակարներից, այլ կերպ ասած՝ աճում են ավելի լավ պայմաններում:
6. Գոռոցն ավելի լավ է լսվում անձրևից հետո:
Անձրևի ժամանակ և դրանից հետո լսելիությունը լավանում է, քանի որ մթնոլորտում քիչ փոշի և այլ մասնիկներ կան, որոնք կլանում և թուլացնում են ձայնային ալիքները: Մառախուղի ժամանակ, երբ մթնոլորտում չափազանց շատ ջուր կա, լսելիությունը վատանում է:
7. Մարմնի վրա շատ խալեր ունեցող մարդիկ մյուսներից երկար են ապրում:
Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որոնց ներգրավել են կամավորների 900 զույգերի: Նրանք ուսումնասիրել են բջիջներն ու հյուսվածքները և դրանց վիճակը համեմատել են նրանց մարմինների վրա եղած խալերի քանակին:
Պարզվել է, որ 100-400 խալ ունեցող մարդկանց օրգանիզմն էականորեն ավելի երիտասարդ է եղել, քան նրանց հյուսվածքներն ու օրգանները, ում մարմնի վրա ընդհանրապես որևէ նշան չի եղել: Սա բացատրվում է նրանով, որ շատ խալեր ունեցող մարդկանց մոտ ԴՆԹ վերարտադրող հատվածներն էականորեն երկար են, իսկ որքան մեծ է այդ երկարությունը, այնքան դանդաղ է ծերանում մարդը:
8. Մանդարինը նույնպես դանդաղեցնում է ծերության պրոցեսը:
Ծերությունը դանդաղեցնելու եղանակներից մեկն էլ հաճախ մանդարին ուտելն է: Այն շատ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները և կենսագործունեության արգասիք այլ մթերքներ: Դրանք մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ դրանով իսկ քչացնելով կնճիռներն ու պիգմենտային բծերը:
9. Ամեն տարի բժիշկների անհասկանալի ձեռագրի պատճառով մեռնում է մոտ 7000 մարդ:
Բժիշկների անհասկանալի ձեռագիրը մարդ է սպանում, իսկ դեղերի հետ կապված սխալներն ամեն տարի աշխարհում 1.5 միլիոն հիվանդի առողջությանը վնաս են հասցնում: Եվ սա միայն ԱՄՆ-ի տվյալներն են:
10. Օդաչուներին արգելված է բեղեր և մորուք ունենալ:
Թավ բեղերով ու մորուքով օդաչուների կարելի է տեսնել միայն ֆիլմերում: Իրականում օդաչուներին խստիվ արգելված է 1 սմ-ից ավելի մազածածկույթ ունենալ դեմքին: Արգելքը պայմանավորված է նրանով, որ դեմքի բուսածածկույթը խոչընդոտում է թթվածնային դիմակների՝ դեմքին ամուր կպնելուն, ինչն ինքնաթիռի բոլոր ուղևորներին մահացու վտանգի առաջ կարող է կանգնեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը