Ժոզե Մոուրինիոյի թիմի լավագույն խաղացողը: ԱՊԼ-ի 31-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց (0:0) «Վեսթ Հեմի» հետ:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել՝ երկրից «դուրս շպրտել» իրանական զինված կազմավորումներին, որոնց պատճառով, ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, Դամասկոսի խնդիրներն ավելի շատ են, քան օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:
Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն:
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ խախտումներ է թույլ տվել ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր անվանում և տարբերանշան կունենա:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ ցույցերի ժամանակ գործող խմբերին, օրինակ՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի, Մհեր Սեդրակյանի թիկնազորի, որոնք խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ էին կիրառում։
Մայիսի 11-ին, ժամը 12:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:
Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է վերացնել կոռուպցիան, պայքարել հանցավորության դեմ։ «Հիմա ի պաշտոնե ավելի խորացված կզբաղվեմ այդ հարցով և հուսով եմ, վստահեցնում եմ ձեզ՝ կոռուպցիան կվերանա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նորանշանակ ոստիկանապետը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բելգիացի պատգամավորներ Դավիդ Կլարենվալը, Ժորժ Դալեմանը և Էլս Վան Հոֆը նամակը են հղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսին «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ» վերտառությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան ճիշտ չի համարում: Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ներկայացնելով իր մոտեցումը, ասաց. «Բուհերի խորհուրդների ձեւավորման ընթացիկ պրակտիկան այնքան էլ լավը չէ: Սա թեմա է, որ պետք է քննարկել: Բուհական համակարգին ակադեմիական ինքնավարություն տալու հարցը պետք է լինի մեր օրակարգում»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է, որ երեկ իր հրաժարականը պահանջող ակտիվիստներին Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկած անձանց մեքենան որևէ առնչություն ունի քաղաքապետարանի հետ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է կարիերայի շարունակության հնարավոր տարբերակների մասին: Ինիեստան ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ տարի այլևս չի լինի կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:
Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտուրը՝ չխախտելով ՄԱԿ-ի պահանջները:
Մոլդովայի կառավարության ղեկավար Պավել Ֆիլիպը բացառել է այս պահին Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր երկիրն ինքնիշխան պետություն է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ։ «Մեր օրակարգում նման հարց չի քննարկվում, քաղաքապետարանը իր հունով իր ծրագրերն իրականացնում է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տ.Մարգարյանը։
Լոնդոնում նախօրեին կայացավ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի բարեգործական երեկոն, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կծառայի բարեգործությանը:
Նախորդ շաբաթ հայկական ֆուտբոլում զարգացավ նոր սկանդալ: