
Միհրան Հարությունյանը չի մասնակցում հավաքականի մարզումներին. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Միհրանը հեռու է մնում հավաքականի մարզումներից: Ոչ մի քայլ չի արել և մոտեցում էլ չկա: Մարզիկը պետք է մասնակցի հավաքների և մրցաշարերի, որ կարողանա ինչ-որ բան ասել: Ոչինչ չեմ կարող ասել նրա մասին»,-ասաց նա:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին իր նորամուտը կտոնի MMA-ի խառ մենամարտերում: