Բաժիններ՝

Թուրքիան կշարունակի Իրանի հետ առևտուրը, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտուրը՝ չխախտելով ՄԱԿ-ի պահանջները: Այդ մասին մայիսի 11-ին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:

«Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը հնարավորություն է Թուրքիայի համար: Ես կշարունակեմ Իրանի հետ առեւտուրը՝ պահպանելով ՄԱԿ-ի բանաձեւերի պայմանները»,-ասել է նախարարը: Նա այսպես է մեկնաբանել Իրանի վրա տնտեսական ներգործության միջոցներն ընդլայնելու վերաբերյալ մայիսի 10-ին Վաշինգտոնի՝ ընդունած որոշումը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վեց մարդու նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտային մաս) հետ, ինչպես նաեւ երեք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչվում են ԻՀՊԿ-ի հետ: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) Վաշինգտոնի դուրս գալու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս