
Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը խախտում է հավատը աշխարհակարգի հանդեպ. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: «Դա խարխլում է հավատն աշխարհակարգի հանդեպ»,- հայտարարել է նա մայիսի 11-ին՝ Մյունսթեր քաղաքում ելույթ ունենալով կաթոլիկական խորհրդաժողովում:
Կանցլերի ելույթի հեռարձակումն իրականացրել են գերմանական հեռուստաալիքները: «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ միակողմանի կարգով չեղարկել համաձայնագիրը, որը միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասել ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը: ԱՄՆ-ի որոշումը նա «անհանգստության եւ ափսոսանքի պատճառ» է համարել:
Մերկելը համաձայնել է, որ մի շարք թեմաներ, որոնց առնչություն ունի Թեհրանը, «մեծ տագնապ են առաջացնում»: Դրանց թվում նա նշել է հանրապետության բալիստիկ ծրագիրը, Իսրայելի հետ նրա հարաբերությունները, գործողությունները Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: