Բաժիններ՝

«Փորձում եմ ընտրել լավագույն տարբերակը». Ինիեստա

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է կարիերայի շարունակության հնարավոր տարբերակների մասին: Ինիեստան ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ տարի այլևս չի լինի կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:

«Հնարավոր են բոլոր տարբերակները, սակայն Եվրոպայից դուրս: Ասում էին, որ ես կտեղափոխվեմ Չինաստան, հիմա խոսում են Ճապոնիայի մասին: Վաղն արդեն կարող եք կարդալ Ավստրալիայի մասին:

Դուք կիմանաք, երբ ես խոսեմ դրա մասին: Ես ունեմ դեռ 2 շաբաթ, որպեսզի հաճույք ստանամ: Իսկ երբ մրցաշրջանն ավարտվի, մտքերով կլինեմ Իսպանիայի հավաքականի և իմ ապագայի հետ: Մնում է հաստատել մի քանի մանրամասներ: Փորձում եմ ընտրել լավագույն տարբերակը»,- նշել է Ինիեստան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031