
Դավիդ դե Խեան առաջին անգամ կարիերայում ստացավ ԱՊԼ «Ոսկե ձեռնոցները»

Ժոզե Մոուրինիոյի թիմի լավագույն խաղացողը: ԱՊԼ-ի 31-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց (0:0) «Վեսթ Հեմի» հետ:
Մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեայի համար այս չոր խաղը դարձավ 18-րդն առաջնությունում, ինչը թույլ տվեց իսպանացուն նվաճել ԱՊԼ-ի լավագույն դարպասապահի մրցանակը՝ «Ոսկե ձեռնոցները»:
Դե Խեան առաջին անգամ կարիերայում նվաճեց այդ մրցանակը: «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ձևակերպեց երկրորդ տեղն ԱՊԼ-ում. սա լավագույն ձեռքբերումն է սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո: 38-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Ուոթֆորդի» դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը