Բաժիններ՝

Մոլդովայի վարչապետը դեմ է արտահայտվել Ռումինիայի հետ միավորվելուն

Մոլդովայի կառավարության ղեկավար Պավել Ֆիլիպը բացառել է այս պահին Ռումինիայի հետ միավորման հնարավորությունը՝ ընդգծելով, որ իր երկիրն ինքնիշխան պետություն է: Մոլդովայի կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է բրիտանական The Guardian թերթին՝ Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի քննարկման համար Բրյուսել կատարած այցի ժամանակ:

«Չափազանց շատ է խոսվել միավորման, ինքնության, լեզվի մասին, իսկ ես ցանկանում եմ տեսնել կոնկրետ քայլեր երկրի զարգացման ուղղությամբ»,- մայիսի 11-ին մեջբերում է հրատարակությունը Ֆիլիպի խոսքը: Կառավարության ղեկավարը կարծում է, որ նման խոսակցությունները «հարկ է հետաձգել մինչեւ ավելի լավ ժամանակներ», թեեւ, նրա գնահատմամբ, երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը հասել է «պատմական առավելագույնին»:

Քաղաքական գործիչը նաեւ կարծում է, որ ժամանակի ընթացքում Մոլդովան, ինչպես եւ Ռումինիան, կմտնի Եվրամիության կազմ: Միաժամանակ վարչապետը հարեւան պետություններին զգուշացրել է Մոլդովայի ներքին գործերին միջամտելուց: «Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ բորբոքում են այդ (ազգայնական) տրամադրությունները,- ասել է պետության ղեկավարը:- Եվ մենք չենք ցանկանում, որ մեզ ներքաշեն այդ խաղի մեջ», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս