Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու:
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին խոսակցություններին և նախաձեռնություններին:
Անհայտ անձինք Ստամբուլում դանակով և ատրճանակով հարձակվել են «Լավ» կուսակցության անդամների վրա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ ճնշում չի գործադրել ՀՀԿ խմբակցության վրա մայիսի 1-ի քվեարկության ժամանակ: Նման պնդում այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, որ Քոչարյանի միջամտության պատճառով ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չեն քվեարկել։
Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, թե պատգամավորներ Գրիգոր Ավալյանին և Աղվան Վարդանյանին ՀՀԿ կողմից ներկայացվող մանդատից հրաժարվելու պահանջը հակասահմանադրական է:
Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվ աճն ապրիլի 4-ի կտրուկ թռիչքից հետո, որը կապված էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքների հետ:
«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի կարծում, թե մինչև ընտրությունները հնարավոր է փոխել նաև Սահմանադրությունը:
Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն:
«Եթե որևէ ուժ, որը որոշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն՝ նա չի մտել քաղաքականության մեջ, պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար: Բնականաբար, պատրաստ ենք դրան, և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ՝ ընդդիմություն»:
Ն.Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ըստ Մարուքյանի, «Ելքը» ոչ թե շարունակելու է ընդդիմադիր լինել, այլ կլինի Նիկոլ Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում. «Հետևաբար՝ «Ելքը» դառնում է իշխանական դաշինք»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այս հարցի լուծման համար կարիք չկար որևէ ժամանակ սպասել Աղվան Վարդանյանի հեռանալուց հետո:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին Թեհրանի հետ կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալու, որ Թեհրանի ձեռքում միջուկային զենք հայտնվի, իսկ Վաշինգտոնի մտահոգությունները կարելի է փարատել:
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով:
Վաղվա համար միակ ճիշտ լուծումը կլինի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրանից հետո կսկսվի կարևոր փուլը` երկիրը ռելսերի վրա դնելու փուլը:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 18 տարեկանների թիմը ընկերական հանդիպումներ կունենա Չեռնոգորիայի համապատասխան ընտրանու հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվեց Արտաշավան համայնքում տեղակայված ՀՀ կառավարության կողմից իրականացվող պիլոտային ծրագրով ձեռքբերված հրթիռները և «Элия 3» հրթիռային կայանը, որը հակակարկտային կրակոցներն իրականացնում է ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման մեծ ճշգրտություն:
Հայաստանցի պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 26-ամյա երիտասարդի սպանության համար:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Մամարոնեք բնակավայրում ավտոմոբիլը բախվել է Enzo՚s ռեստորանի ճակատամասին:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա ընթացքում իրականացրել է մի շարք աշխատանքներ և արձանագրել դրական և հուսադրող ցուցանիշներ:
Գյումրիում ծեծի հետևանքով տղամարդ է մահացել։ Քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Facebook-ում հրապարակել է տեսահոլովակ, որը ցուցադրում է «Տերմինատոր» տանկերի օժանդակման մարտական մեքենայի մարտական հնարավորությունները:
Հայաստանում գրանցված բողոքի զանգվածային շարժման հետ կապված վերջին իրադարձությունների պատճառով հասարակության շրջանում առաջացել են բազմաթիվ մտավախություններ` կապված երկրի ֆինանսական համակարգի գործունեության կայունության հետ։
Դանակահարություն Չարբախում․ 26-ամյա երիտասարդ է սպանվել։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Մեխիկոյից Մոսկվա կուղեւորվեն ֆուտբոլի գնդակների վիթխարի մակետներ, որոնք կխորհրդանշեն Ռուսաստանում ֆուտբոլի առաջիկա աշխարհի առաջնության 32 մասնակից երկրները:
Ավազակային հարձակում HSBC բանկում: