«Ես որևէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերներն էլ չեն զգում». Էդմոն Մարուքյան

«Ես որևէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերներն էլ չեն զգում, որովհետև յուրաքանչյուրն իր գաղափարներով է առաջնորդվում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ վստահեցնելով, որ «Ելք» դաշինքը կա, դաշինքի ապագայի վերաբերյալ այս պահին քննարկումներ չկան, Փաշինյանի հետ իրար օր ու մեջ տեսնում են, գրկախառնվում են, և պետք չէ փնտրել որևէ պառակտում:

«Փաշինյանն իմացել է, թե որ պահին ենք մենք լինելու նրա կողքին, և ինքը դա տեսել է: Տեղի է ունեցել մի բան, որ հազարավոր ու միլիոնավոր մարդիկ չէին պատկերացնում ու հավատում: Ես գիտեի, թե ինչ է անելու Փաշինյանը, բայց ես չգիտեի, թե ինչ է անելու իշխանությունը»,- ասաց նա:

Է.Մարուքյանի խոսքով՝ համաժողովրդական շարժման հարցում իրենք ունեցել են իրենց դերակատարությունը, և երբ համակարգային է դարձել պայքարը, իրենք ևս եղել են փողոցում. «Պետք է անեն ամեն բան, որ հեղափոխությունն իր նպատակին հասնի»:

Պատգամավորը նշեց, որ իրենց բոլորի ռեյտինգն այս փուլում բարձրացել է: Անդրադառնալով վաղվա քվեարկությանը՝ Է.Մարուքյանը նշեց, որ հեղափոխության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, նա էլ պետք է լինի վարչապետ. «Վաղը կընտրվի վարչապետ, և կդրվի մեծ փոփոխությունների սկիզբը: Իշխանության ղեկը փոխանցվում է ընդդիմությանը, և երկրում տեղի է ունենում իշխանափոխություն: Նիստի իմաստով մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք»:

Ն.Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ըստ Մարուքյանի, «Ելքը» ոչ թե շարունակելու է ընդդիմադիր լինել, այլ կլինի Նիկոլ Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում. «Հետևաբար՝ «Ելքը» դառնում է իշխանական դաշինք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031