Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին խոսակցություններին և նախաձեռնություններին:

Նրա խոսքով՝ այժմ իրենք լուծում են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ: «Մենք հիմա աշխատում ենք այդ խնդիրների վրա»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չի՞ քննարկվում, Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումներ կլինեն, և այնպես չէ, որ այդ հարցի վրա հստակ գիծ են քաշում, բայց հավելեց, որ այս պահին իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ կառավարության հավաքական դեմքն արտահայտի այն շունչը, որը տիրում է ՀՀ-ում:

Դիտարկմանը, թե արդեն իսկ նախաձեռնություններ են ձևավորվել, որոնք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, Փաշինյանն ասաց, որ այդ նախաձեռնություններին ծանոթ չէ: «Ես կծանոթանամ դրանց և իմ վերաբերմունքը կարտահայտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս