Բաժիններ՝

Պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հայաստանցի պատանի ձյուդոիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթանում է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում են 31 երկրի 546 պատանի ձյուդոիստներ: Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը, մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցում է հետևյալ կազմով. Յուրի Իսրայելյան՝ 50 կգ, Ստյոպա Դարբինյան՝ 55 կգ, Երվանդ Ներսեսյան՝ 55 կգ:

Մրցաշարի մեկնարկային օրը Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Յուրի Իսրայելյանը և Երվանդ Ներսեսյանը գրավեցին 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Երկու մրցանակակիրներն էլ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սաներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031