Այն մարդը, ով 4 տարում 4-րդ լիգայից բարձրացրեց «ՌԲ Լեյպցիգը», կարող է գլխավորել «Արսենալը»
«Ցլերի» ֆուտբոլային փիլիսոփայության ստեղծող Ռալֆ Ռագնիկը կարող է փոխարինել Վենգերին: «ՌԲ Լեյպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռագնիկը հանդիսանում է լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը:
Չնայած այն բանին, որ այդ պաշտոնի գլխավոր հավակնորդներ են հանդիսանում Լուիս Էնրիկեն և Միկել Արտետան, հաղորդվում է, որ Ռագնիկը, ով ֆուտբոլային փիլիսոփայություն է ստեղծել «Ռեդ Փուլ» ակումբների համար Զալցբուրգում, Լեյպցիգում և Նյու Յորքում, նույնպես ընդգրկված է «Զինագործների» շորթ-լիստում:
«Ռալֆն իդեալական հարմար է այդ պաշտոնի համար, նա ակումբային շինարար է, նրա թիմերը խաղում են ժամանակակից ֆուտբոլ: Նա ունի այդպիսի աշխատանքով նաև «Արսենալում» զբաղվելու ցանկություն»,- Ռագնիկի շրջապատից աղբյուրին է մեջբերում Sky Sports-ը: Ռագնիկը եկել է «ՌԲ Լեյպցիգ» 2012 թվականին, երբ ակումբը գտնվում էր Գերմանիայի 4-րդ լիգայում: 2016 թվականին թիմը հանդես էր գալիս Բունդեսլիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը