
Եվրոպայի՝ 16-ից ցածր տարիքի բնակիչներին կարգելեն օգտվել WhatsApp-ից

WhatsApp մեսենջերը օգտատեր դառնալու տարիքային սահմանափակում է մտցրել Եվրոպայում, այժմ ծառայությունն անհասանելի կդառնա 16-ից ցածր տարիքի անձանց համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության բլոգում:
«Հաջորդ ամսին Եվրամիությունը կնորացնի գաղտնիության իր օրենքները՝ ավելի մեծ թափանցիկություն պահանջելով այն մասին, թե տեղեկատվությունն ինչպես է օգտագործվում Համացանցում… Եթե դուք ապրում եք եվրոպական տարածաշրջանի երկրում, դուք պետք է առնվազն 16 տարեկան լինեք, որպեսզի օգտվեք մեր ծառայությունից»,-ասված է հայտարարության մեջ:
Չի ճշտվում, թե հատկապես ինչպես են մեսենջերի ադմինիստրատորները մտադիր օգտատիրոջ տարիքը հաստատել գրանցման ժամանակ: Ինչպես նշվում է, այլ երկրների օգտատերերը կարող են շարունակել մեսենջերն օգտագործել 13 տարեկան դառնալուց հետո, եթե դա չի հակասում տվյալ երկրի օրենսդրությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: