
Նիկոլաս Քեյջը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին

Նիկոլաս Քեյջն ազդարարել է դերասանի կարիերան ավարտելու մասին. նա ինքն է ցանկանում ֆիլմեր նկարահանել: Այդ մասին հայտնել է NME-ն: «Ներկայում ես հիմնականում խաղում եմ կինոյում եւ պլանավորում եմ դրանով զբաղվել եւս երեք կամ չորս տարի: Ես կցանկանայի կենտրոնանալ ռեժիսուրայի վրա»,-բացատրել է Քեյջը:
IMDb կինոռեսուրսի տվյալներով՝ արտիստն զբաղված է միանգամից յոթ նախագծերում. գլխավոր դերեր է կատարում հինգ ֆիլմերում եւ մասնակցում է անիմացիոն երկու ժապավենների հնչյունավորմանը: Քեյջի դեբյուտային եւ միակ ռեժիսորական աշխատանքը «Ժիգալո»-ն է՝ Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ, որն էկրան է բարձրացել 2002 թվականին:
54-ամյա Քեյջն իր կարիերայի ընթացքում նկարահանել է 80-ից ավելի ֆիլմերում: Նա հայտնի է «Սրտով վայրիները», «Ժայռ», «Առանց դեմքի», «Հրեշտակների քաղաքը», «Քշել 60 վայրկյանում», «Ազգի գանձը» եւ «Մարգարեն» ժապավենները: