Բաժիններ՝

Ամստերդամում ինքնասպանությունների խցիկ են ցուցադրել

Ամստերդամում հուղարկավորության ինդուստրիայի ցուցահանդեսում ցուցադրել են ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը: Այս մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:

Հարմարանքը նախագծել են դիզայներ Ալեքսանդր Բաննիկը եւ ավստրալացի ակտիվիստ Ֆիլիպ Նիչկեն, որը երկար տարիներ պայքարում էր հանուն էվթանազիայի օրինականացման: Մեքենան բաղկացած է հիմքից, ազոտով լի՝ բացվող անոթից, հանովի պատիճախցիկից, որտեղ պառկում է ինքնասպանը:

«Նա թեթեւակի գլխապտույտ կզգա, այնուհետեւ արագորեն կկորցնի գիտակցությունը եւ կմահանա»,- բացատրում է Նիչկեն: Գյուտարարները հույս ունեն գործող նմուշը կառուցել մինչեւ տարեվերջ: Ցուցահանդեսում ներկայացված է սոսկ մակետը եւ վիրտուալ լիապտույտը, ինչն օգնում է, որ մարդն իրեն պատկերացնի նրա փոխարեն, ով մտել է պատիճախցիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս