Սասուն Միքայելյանը մեջբերեց Նապոլեոն Բոնապարտի խոսքերը

«Այստեղ հավաքվածներն ազգի սերուցքն են։ Նոր սերուցքը 88-ից հետո պետք է ստիպի այս իշխանություններին հասկանալ, որ մենք պարտավոր ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ պարտավոր են սկիզբը կապել վերջին և հաղթել. «Նապոլեոն Բոնապարտը, երբ նահանջել է, մոտեցել, ասել են՝ Բոնապարտ, զորքդ նահանջում է, նա պատասխանել է՝ իմ զինվորները երևի իրենց մայրերին չեն սիրում։ Մեր զինվորները սիրում են իրենց մայրերին։ Այսօր մենք պարտավոր ենք վերջ տալ լացին, բոշայությանը, որ իշխանությունների կողմից է ներմուծվել։ Բոլոր ժամանակներում, երբ ուսանողությունը կանգնած է, անիմաստ է ուսանողության հետ գլուխ տալ, մեծապատիվ մուրացկաններ։ Այս երկրում կա պահանջ, ձեզ հնարավորություն էինք տվել, որ 10-15 տարիների ընթացքում կարգավորեիք այս ամենը, որ այս որբությունը, աղքատությունն ու արտագաղթը կասեցնեիք, բայց չարեցիք։ Դուք պարտավոր եք հեռանալ՝ առանց արյան։ Այսօր օրհասական ժամ է՝ հաղթանակի, ազատվելու այս կապանքներից, տառապանքից, արհամարհանքից։ Մեր ազգն ինքնասիրություն ունի, մեր ուսանողությունը գիտակցաբար կանգնած է այստեղ՝ իր վաղվա ապագայի համար։ Փառք ու պատիվ ձեզ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։

Նա խնդրեց՝ ինքնագլուխ ոչինչ չանել, ամեն ինչ անել համախմբված ձևով. «Այսօր ժողովուրդը հավաքվել է իր ազատագրության համար, որովհետև իր հողի վրա կանգնած է ոչ կայուն ձևով, հողը փախչում է ժողովրդի ոտքերի տակից։ Ես էլի եմ ասել՝ մեր կռված տղերքը շատ ժամանակ չեն հասկացել՝ ազատություն, անկախություն, դուրս են եկել պայքարի ադրբեջանցիների դեմ իրենց մայրերի, քույրերի ու կանանց թասիբի համար»։

Տեսանյութեր

Լրահոս