Բաժիններ՝

Տեղական սիգարետը թանկանում է ակցիզային հարկի պատճառով

Հայրենական արտադրության սիգարետի թանկացումը ուղղակիորեն կապված է ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ: Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է մի քանի գործոնով:

Առաջինը ծխելու դեմ պայքարի ծրագիրն է: Համարվում է, որ հարկային գործիքների կիրառումը նպաստում է ծխողների թվի կրճատմանը: Հարկային դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵԱՏՄ անդամակցության շրջանակում մեր երկրի ստանձնած պարտավորություններով: Ակցիզային հարկի դրույքաչափերի աճի հետ կապված հայկական սիգարետը դեռ շարունակելու է թանկանալ:

Ըստ կատարված ուսումնասիրությունների, Հայաստանում տեղական արտադրության սիգարետը սկսեց թանկանալ դեռեւս մի քանի տարի առաջ, երբ սիգարետի ակցիզային հարկի համար սահմանվեցին նոր դրույքաչափեր Ըստ նոր հարկային քաղաքականության սիգարետի ակցիզային հարկը յուրաքանչյուր տարի աստիճանաբար պետք է բարձրանա:

Առաջին թանկացումն արձանագրվեց 2014 թվականի հունվարի մեկին: Այն ժամանակ տեղական մեկ տուփ ֆիլտրով սիգարետի համար ակցիզային հարկի դրույքաչափը դարձավ 100 դրամ: Ակցիզային հարկի դրույքաչափի վերջին բարձրացումը նախատեսված է 2021 թվականին՝ մեկ տուփ սիգարետի ակցիզային հարկը կդառնա 221.4 դրամ:

Կարդացեք նաև

Աղյուսակը ներկայացնում է դրույքաչափի աճի դինամիկան:

Տեղական արտադրության սիգարետի վերջին տարիներին արձանագրված թանկացումները կապված չեն եղել սիգարետի արտադրության շահութաբերությունն ավելացնելու հետ: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայրենական արտադրության սիգարետի թանկացումները կապված են եղել հարկային քաղաքականության հետ և ուղիղ համեմատական են ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը: Տեղական արտադրության սիգարետները դեռ շարունակելու են թանկանալ, կապված ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ: Հայ սպառողը պետք է պատրաստ լինի սպասվող օրենսդրությամբ պայմանավորված գնաճին:

Այնպես որ, բոլորին մաղթում ենք շուտափույթ հրաժարվել ծխելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս