
«Բոկա Խունիորսը» պատրաստ է Բուֆոնին առաջարկել կես տարվա պայմանագիր

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ, հայտնվել է «Բոկա Խունիորսի» հետաքրքրությունների շրջանակում:
Արգենտինական ակումբը պատրաստ է կես տարվա պայմանագիր կնքել 40-ամյա դարպասապահի հետ: «Բոկայի» հարձակվող Կարլոս Տևեսը կփորձի համոզել «Յուվենթուսի» իր նախկին գործընկերոջը՝ տեղափոխվել Բուենոս-Այրես և օգնել թիմին հաղթել Լիբերտադորեսի գավաթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուֆոնը որոշում է ընդունել ավարտել կարիերան մոտակա ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը