Դեմքի «քարտեզ», որը կպատմի՝ ինչն է անհանգստացնում օրգանիզմին

Դեմքի «քարտեզ», որը կպատմի՝ ինչն է անհանգստացնում օրգանիզմին

Ներքին խնդիրները մշտապես արտացոլվում են մաշկի վրա: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ չինացիները կարծում են, որ մարմնի տարբեր մասեր կապված են տարբեր օրգանների հետ, և դեմքին առաջացած բշտիկները կարող են վկայել ներքին խնդիրների մասին:

Ճակատ. կապված է միզապարկի և բարակ աղիի հետ:

Պատճառը: Մեծ քանակով ճարպերի, մշակված մթերքի օգտագործումն է, սթրեսը, քնի պակասը, մեծ քանակով շաքարի, ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման: Շատ ջուր խմեք, հրաժարվեք ալկոհոլից, քնեք բավարար չափով:

Հոնքերի միջև ընկած հատված. կապված է լյարդի հետ:

Պատճառը մեծ քանակով մսի օգտագործումն է: Հնարավոր է՝ ալերգիա ունեք որևէ բաղադրիչի նկատմամբ: Օգտագործեք բնական, թարմ մթերք:

Հոնքերի միջև ընկած կամար. կապված է երիկամների հետ:

Պատճառը կարող են լինել սրտի հետ կապված խնդիրները, արյան վատ շրջանառությունը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը: Նվազագույնի հասցրեք ալկոհոլի, ծխախոտի, կոֆեինի, քաղցր ըմպելիքի օգտագործումը:

Քիթ. կապված է սրտի հետ:

Պատճառը կարող են լինել արյան վատ շրջանառությունը, գազերը, որովայնի փքվածությունը, օդի աղտոտումը, զարկերակային բարձր ճնշումը: Հարկավոր է վերահսկել զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը: Կանաչ թեյ օգտագործեք, պարբերաբար ֆիզիկական վարժություններ արեք:

Այտերի վերին հատված. կապված է թոքերի հետ:

Պատճառը ծխախոտն է, ասթման, շրջակա միջավայրի աղտոտումը: Դադարեք ծխել, սպորտով զբաղվեք:

Այտեր. կապված են թոքերի, երիկամների հետ:

Պատճառը վատ սնունդն է, սթրեսը, մեծ քանակով շաքարի օգտագործումը, ծխախոտը: Սննդակարգից բացառեք անառողջ սնունդը:

Բերան և կզակ. կապված են որովայնի հետ:

Պատճառը՝ մեծ քանակով ճարպեր և շաքար պարունակող մթերքի, ալկոհոլի, կոֆեինի օգտագործում, սթրես: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, շատ միրգ օգտագործեք:

Ծնոտ և իրան. կապված են հորմոնների ետ:

Պատճառը՝ ջրազրկում, մեծ քանակով աղի մթերքի, կոֆեինի, համեմունքների օգտագործում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։