
«Ֆիորենտինայի» մարզիչը դաջվածք է արել՝ ի հիշատակ Դավիդե Աստորիի

Այս տարի մարտի 4-ին իտալական «Ֆիորենտինայի» ավագի Դավիդե Աստորիին մահացած էին գտել La di Moret հյուրանոցում: Ըստ նախնական վարկածի՝ ֆուտբոլիստը մահացել է քնած ժամանակ: Բժիշկները եզրակացրել են, որ ֆուտբոլիստն ունեցել է առիթմիա:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին դաջվածք է արել՝ ի հիշատակ Աստորիի: Պիոլին ձեռքին դաջել է Աստորիի անվան և ազգանվան առաջին տառերը, ինչպես նաև՝ ֆուտբոլիստի խաղային համարը: Նման քայլ է արել նաև թիմի պաշտպան Կրիշտիանու Բիրագին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ֆիորենտինան» հետմահու երկարաձգել է իր ավագ Դավիդե Աստորիի հետ պայմանագիրը: Փաստաթուղթը պայմանագրային ժամկետ չունի, Աստորիի աշխատավարձը ստանալու են նրա կինը և երեխաները:
Սիրարփի Աղաբաբյան