Եղունգները թույլ են և կոտրվո՞ւմ են. կարդացեք սա
                                    Եղունգների թուլության պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ: Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը կօգնի ամրացնել եղունգները, խթանել դրանց աճը: Այն պատրաստվում է վիտամիններով և հանքանյութերով հարուստ բաղադրիչներից, չի պարունակում ագրեսիվ քիմիական նյութեր: Բացի այդ՝ հակասնկային, հակաբակտերիալ հատկություններ ունի:
Բաղադրիչներ
- թափանցիկ լաք եղունգների համար
 - 3 պճեղ մաքրած սխտոր
 - 20 կաթիլ կիտրոնի հյութ
 - 1 պարկուճ վիտամին E:
 
Ինչպես պատրաստել
- Սխտորը 15 րոպե թողեք տաք ջրում, տրորեք:
 - Պաստան, վիտամին E-ն ավելացրեք թափանցիկ լաքին, ավելացրեք 20 կաթիլ կիտրոնի հյութ: Մի քանի րոպե խառնեք:
 - Քսեք եղունգներին, թողեք չորանա:
 - Օգտագործեք ամեն օր:
 - Ցանկալի արդյունքի հասնելու համար այս միջոցը պետք է օգտագործել մեկ ամիս:
 
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    