Ինչպե՞ս է իրեն պահում բարձրակարգ կինը
1. Նա ձեզ մոտ ցանկություն է առաջացնում հասնել ձեր նպատակներին, բայց չի խառնվում այդ գործընթացին: Նա վստահում է ձեզ, գիտի, որ դուք ճիշտ որոշում կկայացնեք ձեր կյանքում: Նա ձեր աջակիցն է, այլ ոչ՝ մարզիչը:
2. Նա չի փորձում ձեզ ստիպել խանդել իրեն: Նա վստահ է իր ուժերին, գիտի իր արժեքը և վստահ է, որ դուք ինքներդ էլ դա լավ եք գիտակցում: Նա կարիք չունի խաղեր խաղալու, որպեսզի ձեզ ստիպի տեսնել, հասկանալ իր արժանիքները:
3. Նա արքայադստեր բարդույթ չունի: Նա պահանջում է, որպեսզի դուք նրան հարգանքով վերաբերվեք, բայց որովհետև ինքը ձեր սիրելին է, այլ ոչ նրա համար, որ կին է և ինչ-որ կախարդական կերպով արժանի է ինչ-որ բանի: Նույն կերպ էլ նա սպասում է, որ դուք հարգանքով կվերաբերվեք նրա ընտանիքին ու ընկերներին:
4. Նրա կյանքում մի հատված կա, որի մեջ դուք տեղ չունեք: Ընկերներ, հոբբի, կարիերա, ամեն ինչ: Նա բավականաչափ անկախ է ու վստահ, որպեսզի չունենա ձեր մասնակցության կարիքն ամեն ինչում, ինչ ինքն անում է:
5. Դուք անգամ չեք էլ մտածում այն մասին՝ արժե՞ արդյոք բարձրակարգ կնոջը հրավիրել ինչ-որ միջոցառումների՝ ընկերների հետ հանդիպման, կորպորատիվ երեկույթի, ծնողների տանն ինչ-որ տոնի: Նա գիտի իրեն տարբեր իրավիճակներում պահելու ձևը: Նա բավականաչափ հասուն է՝ ձեր գործընկերների վրա լավ տպավորություն թողնելու և իմաստուն ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար:
6. Նա հետևում է իրեն: Դա չի նշանակում, որ նա կատարյալ է, բայց նա միշտ ձգտում է կատարելության: Դուք կարիք չունեք ասելու, որ նա պետք է ինչ-որ խնդիր լուծի: Նա ինքնաբավ է և ինքն է հասկանում իր խնդիրներն ու փորձում դրանք լուծել: Նրան զուգընկեր է պետք, այլ ոչ թե՝ ցուցափայտ:
7. Նա միշտ ներկայանում է իր անունով, այլ ոչ՝ որպես ձեր ընկերուհի: Ձեր դիրքը ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ դուք իրականում միասին եք:
8. Նա չի վախենում մերձեցումից: Եթե նա չի ուզում ինչ-որ բան անել, նա կարող է ուղիղ այդ մասին ասել, այլ ոչ՝ ծռմռվել: Նա կարող է բաց խոսել ձեր ինտիմ կյանքի մասին: Դա նորմալ է:
9. Նա իր կարծիքն ունի, և կարող է ասել այն ու հիմնավորել: Եթե նա ձեզ հետ համաձայն չէ, ապա դուք կարող եք դա քննարկել՝ առանց ձայնը բարձրացնելու:
10. Նա երբեք ձեր թիկունքում ձեզնից չի խոսի կամ բողոքի ընկերներին ու ծնողներին: Նա հարգում է ձեզ ու ձեզ չի արժեզրկի ուրիշների առջև:
11. Նա գիտի՝ կյանքից ինչ է ուզում: Նա չի դավաճանում իր արժեքներին ու երազանքներին, ինչ է թե՝ դուր գա տղամարդուն:
12. Դուք նրա կողքին ձեզ երջանիկ կզգաք, քանի որ գիտեք, որ նա չի հանդիպի առաջին պատահածի հետ: Նա չի վախենում միայնակ լինել, և, եթե ձեզ է ընտրել, ապա իրականում անտարբեր չէ ձեր նկատմամբ ու համարում է, որ դուք միմյանց կօգնեք զարգանալ ու աճել միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը