
Գվարդիոլան կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
47-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը կլրանա 2019թ. ամռանը:
Ըստ պարբերականի տվյալների՝ Գվարդիոլան համաձայնել է ստորագրել նոր պայմանագիր դեռ նախորդ ամիս: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Այսպիսով, Գվարդիոլան կդառնա ամենաբարձր վարձատրվող մարզիչը, ում աշխատավարձը կկազմի տարեկան 23 մլն եվրո:
Իսպանացի մասնագետը գլխավորեց «Մանչեսթեր Սիթին» 2016թ. ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը