
««Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին տեղեկությունը սուտ է». Անտուան Գրիզման

Մենք այդպես էլ կարծում էինք: Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հարցազրույց է տվել ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող Téléfoot ծրագրին, որի ժամանակ ֆուտբոլիստը հերքել է «Բարսելոնայի» հետ մոտակա ամռանը տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվածության մասին լուրերը:
«Ես չգիտեմ, թե որտեղից է «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին տեղեկությունը, և ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ: Տվյալ պահին հաստատ մեկ բան գիտեմ. դա սուտ է»,- ֆուտբոլիստին է մեջբերում Marca-ն:
Անտուանը հայտարարել է, որ ապագայի մասին որոշումը կկայացնի մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա Ֆրանսիայի հավաքականի խաղերի վրա:
Transfermarkt-ը Գրիզմանին գնահատում է 100 մլն եվրո: 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը