Մխիթարյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը. Mirror
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/4 եզրափակչի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ անցկացրած առաջին խաղում (4:1) ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
armsport.am-ի հաղորդմամբ՝ նման տեղեկատվություն է տարածել բրիտանական «Mirror» պարբերականը:
Հայ ֆուտբոլիստը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել և բուժզննում է անցել, որի պատասխանները պատրաստ կլինեն այս շաբաթվա ընթացքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Կախված վնասվածքի լրջությունից` վերականգնման համար կարող է մի քանի ամիս անհրաժեշտ լինել: Արդեն հայտնի է, որ Մխիթարյանը բաց կթողնի ԱՊԼ-ի 33-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ վաղը կայանալիք խաղը: