
Հարավային Կորեայի արտիստների համերգը ցույց տվեց կորեական ազգի միասնացումը. Կիմ Չեն Ըն

Կիմ Չեն Ընը հուսով է, որ հարավկորեացի փոպ-արտիստների համերգը, որն ապրիլի 1-ին կայացել է Փհենյանում, ցուցադրեց կորեացի ժողովրդի միասնացումը: Ապրիլի 2-ին այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Համերգից հետո Կիմ Չեն Ընը սեղմել է արտիստներից յուրաքանչյուրի ձեռքը եւ նրանց հետ համատեղ լուսանկարվել: Երաժիշտների ելույթը «Գալիս է գարունը» ծրագրով տեղի է ունեցել Արեւելափհենյանյան Մեծ թատրոնում, որը նախատեսված է 1,5 հազար հանգիսականների համար: Համերգին մասնակցել են 160 հարավկորեացի արտիստներ, որոնց թվում էին երգիչ Չո Յոն Փիլը, Red Velvet խումբը եւ «Սոնյո սիդե» խմբի նախկին անդամ Սոհյոնը:
Միջոցառմանը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ներկա էին նրա կինը՝ Լի Սոլ Չժուն, հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը: Սա հարավկորեացի արտիստների առաջին ուղեւորությունն է ԿԺԴՀ 2005 թվականից ի վեր: Նրանց երկրորդ համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին Չհոն Չժու Յոնի անվան մարազապալատում, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: