Ադրբեջանում գործունեություն ծավալող 30 բանկերի ակտիվները 2018 թ. հունվարին կազմել են 28 մլրդ 169,7 մանաթ:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը:
Շիրակցու հնդկացորենն անմշակ է մնացել:
«Նորություն չկա հայտարարության մեջ այն առումով, որ մշտապես էլ ասվել է՝ Արցախյան հարցի լուծումը ռազմական ճանապարհով չի կարող լինել, համանախագահ երկրները մշտապես հայտարարել են այդ մասին»։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Վետերանների օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին կազմակերպվելիք շքերթը կլինի առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս-քննարկման ընթացքում, բանաստեղծի տուն-թանգարանում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը ներկայացրեց «Մեծ տեռորի սկզբի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում և Եղիշե Չարենցի գործը» թեմայով ընդարձակ զեկույց-քննարկում, որին, ի թիվս հրավիրյալ հյուրերի, մտավորականների ու գրականագետների, ներկա էր նաև 168.am-ը:
«Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում «Գևորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը:
Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծում շատ մեծ աշխատանք է կատարվել:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մարտի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մորս ձայնը» գրքի և համանուն ֆիլմի հեղինակ Կայ Մուրադյանը ԱՄՆ-ի ուսանողական և պրոֆեսորադասախոսական շրջանակում ներկայացրել է գրքի ու ֆիլմի ստեղծման պատմությունը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցել է ևս երեք թեկնածուի. այդպիսով թեկնածուների թիվը հասել է 7-ի:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները:
Մարտի 10-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 ա հասցեում գտնվող «Փարվանա կրեդիտ» ՈՒՎԿ-ում:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Ուոտֆորդի» դեմ խաղից առաջ խոսել է երկրպագուների վերաբերմունքի մասին:
Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կապված չեն «առեղծվածային միջամտության» հետ: Դրանք թելադրված են բացառապես Ռուսաստանի զարգացումը կանխելու մղումներով:
Մարտի 8-ին ժամը 07:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1989թ. ծնված Մ.Հ-ն, վարելով «ՎԱԶ-21011» ավտոմեքենան Մարտունու շրջանի Գիշի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին` օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից փոխադարձ մեղադրանքները եղել են «ճանապարհ դեպի ոչ մի տեղ»:
Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված Հանուն Հայաստանի պետության ճակատի այսօրվա հանրահավաքին մասնակցելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին լուրերը:
Մարտի 8-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի բնակիչ՝
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երբեք չի կարդացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառումները թվիթերյան էջում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հաջող գործարքի դեպքում կշահի ամբողջ աշխարհը և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Չիլին նոր օրենք է ընդունել, որը պաշտպանում է ջրային միջավայրը 6400 կմ ափի երկայնքով:
«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում: