
Դժբախտ պատահար Արցախում

Մարտի 8-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի բնակիչ՝ 2011թ. ծնված Տ.Ս-ին մահացած վիճակում տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ՝ 1985թ. ծնված Ա.Ս-ն «Քարե վեղ» կոչվող տեղամասում «Ալտայ Ա-4» մոդելի թրթուրավոր տրակտորով հերկ կատարելու ժամանակ, անչափահաս որդին՝ Տ.Ս-ն փորձել է կանգնել գութանի վրա, սակայն ընկելով գութանի տակ մահացել է: