Բաժիններ՝

Չիլիի նոր օրենքը կպաշտպանի ջրային միջավայրը

Չիլին նոր օրենք է ընդունել, որը պաշտպանում է ջրային միջավայրը 6400 կմ ափի երկայնքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նախագահ Միշել Բաչելետը ստորագրել է հրամանագիրը, որով ստեղծվում են ծովային 9 արգելավայրեր: Նախագահը, ով ավարտում է իր պաշտոնավարության ժամկետն այս շաբաթ, ասել է, որ Չիլին կարիք ունի ստեղծելու հիմքեր, որով կպաշտպանի իր ծովային տարածքը:

«Թե ով ենք մենք և ով կարող ենք լինել, անխուսափելիորեն կապված է մեր 6400 կիլոմետր ծովափի հետ: Ահա թե ինչու շատ կարևոր է հասկանալ, որ ծովը չափազանց կարևոր է մեր ազգային զարգացման համար»,-ասել է նախագահը:

Նոր օրենքը կընդլայնի Չիլիի պահպանության տակ գտնվող ծովային տարածքը 4.3 տոկոսից մինչև 42.4 տոկոս, իսկ ծովային կյանքը՝ մոտ 1.4 մլն քառ. կիլոմետր:

Նոր արգելավայրերից մեկն ընդգրկում է Դիեգո Ռեմիրեսա կղզիների տարածքը՝ որպես ծովառյուծների և կետերի տուն: Մեկ այլ արգելավայր ընդգրկում է Խուան Ֆերնանդես կղզիները: Անցյալ տարի սեպտեմբերին Չիլին բացել էր հսկայական ծովային այգի, որը միայն այնտեղ հայտնաբերված հատուկ տեսակների տունն էր:

Արգելոցը մոտավորապես Չիլիի չափ է: Կհամագործակցեն նաև տեղացիների հետ՝ թույլ չտալու ձուկ որսալ այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս