Մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը. Նիկոլ Փաշինյանն իր թիմով ևս Ազատության հրապարակում է (ուղիղ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի և, ընդհանրապես՝ իշխանության դեմ:
Ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը նախ կարդաց իրենց հռչակագիրը: Նա նկատեց, որ այդ հռչակագրի հրապարակումից ամիսներ են անցել, բայց, ըստ նրա, իրավիճակը ո՛չ բարելավվել է, ո՛չ էլ նշան կա բարելավվելու. «Այս իրավիճակում մենք ականատես եղանք, որ քաղաքական հալածանքները շարունակվում են, բանտերը շարունակում են լի մնալ քաղբանտարկյալներով: Մեր վզին նաև փաթեթեցին նոր Սահմանադրությունը: Այդ նոր Սահմանադրությամբ մեր գլխին նոր նախագահ են նշանակել՝ ի դեմս լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի: Այս պահին մենք ունենք երկրի երկու նախագահ, երկուսն էլ՝ ժողովրդի կողմից չընտրված, երկուսն էլ՝ ոչ լեգիտիմ, երկուսն էլ՝ բիձա»:
Նշենք, որ Ազատության հրապարակում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ արխիվից