«Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատրի աճշտություններ և անհամապատասխանություններ»:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:
Եգիպտոսում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնել:
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ խորհրդական:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամեձ վայրում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է:
Միացյալ Նահանգների Boeing ավիաշինական ընկերությունը ենթարկվել է WannaCry համակարգչային վիրուսի հարձակմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական գործընթացում կա հետաքրքիր մի օրինաչափություն՝ խորհրդարանի ամեն ընտրությունից հետո հայտնվում է այսպես ասած նոր հաղթող: 2003-ին դա «Արդարություն» դաշինքն էր, 2007-ին՝ «Ժառանգություն»-ը, 2012-ին՝ ՀԱԿ-ը, 2017-ին՝ «Ելք»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում:
Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին:
Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ամերիկուհի Ռոզմարի ԴիԿառլոյին նշանակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում:
Քուրդ մարտիկները Սիրիայի հյուսիսում երկու զինված հարձակում են ձեռնարկել թուրքական զորքերի եւ այսպես կոչված Սիրիական ազատ բանակի կազմավորումների վրա:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի բյուջեից վճարումներ են ստացել «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի հրդեհի զոհերի 21 հարազատներ:
Վենեսուելայում առնվազն 68 մարդ է զոհվել Կարաբոբո հյուսիսային նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ավելի վաղ կալանավորների խռովություն էր բռնկվել:
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում:
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին պետության ղեկավարի ընտրություններում մեծ տարբերությամբ առաջատարն է երկրի տարածքում մի ամբողջ շարք ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկից հետո:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են «ռուսական ագրեսիային» համատեղ դիմակայելու կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ես չգիտեմ, թե ով ինչի համար է պայքարում, բայց այս պահին մարզպետ կա, մարդն աշխատում է: Ինքն իրա տեղում է, բայց իրա տեղի վերաբերյալ չգիտեմ ինչու՝ քննարկումներ կան, եւ ով է դա շահարկում, չեմ հասկանում: Այդպիսի թեմա չկա»: