Telegram մեսենջերի աշխատանքը մասնակիորեն վերականգնվել է ընդգրկուն խափանումից հետո, որին ամբողջ աշխարհի օգտատերերը բախվել էին մարտի 29-ին:
Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ ինքը նախկինում տեղեկություն է ունեցել, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ Թբիլիսիից Բաքու է գնացել:
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։
Պուտինը, Մերկելը, Մակրոնը եւ Պորոշենկոն ընդունել են հայտարարություն, որում ողջունում են Զատիկի տոնի առթիվ հրադադարի համաձայնությունը:
Մարտի 29-ին, ժամը 12։32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցի թիվ 56 հասցեում գտնվող նախկին բաղնիքին հարակից ծառը քամուց կոտրվել և հենվել է բաղնիքի պատին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Քաղաքացիական ծառայության մասին, Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրենքներ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս դիվանագետներից մեկին երկրից արտաքսելու որոշման մասին։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածների ողջ են գտնվել:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնի մոտ ծաղիկներից եւ խաղալիքներից բաղկացած հանպատրաստից հուշատեղին տարերայորեն սրտի ձեւ է ընդունել եւ դարձել սրտերի միավորման խորհրդանիշ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, նախնական տվյալների համաձայն, մարտի 28-ին ավարտված ընտրությունների արդյունքներով ստանում է ընտրողների ձայների գրեթե 92 տոկոսը:
«Լինում են դեպքեր, որ ՀՀ քաղաքացիները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, բայց ստանում են վարչական ակտեր, դրանք հենց անօրինական ակտերն են»,- այսօր «ՃՈ տուգանքներ. ինչպե՞ս խուսափել անօրինական տուգանքներից ու ծուղակներից» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավաբանության արվեստը» փաստաբանական գրասենյակի տնօրեն Էդգար Հակոբյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Շենգավիթ վարչական շրջանում բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել ալպինիստական պատրաստության հատուկ դասընթացի յուրացմանը:
Մարտի 29-ին, ժամը 12:27-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնագոմ:
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրոյի դրամաշնորհ: «Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով»,- ասաց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Մամուլում ամեն ինչ գրվում է. ամեն օր մենք մի պաշտոն ստանում ենք, մի պաշտոնից ազատվում ենք։ Առ այսօր որևէ այդպիսի հարց ինձ հետ կապված չկա։ Մեր կուսակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ կուսակցությունը չի քննարկում նման խնդիր»։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝ ավելի ճիշտ կլինի մի փոքր դադար տալ և տեսնել՝ որ ուղղությամբ են ընթանում զարգացումները:
Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Նավասարդյանին:
Մարտի 28-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկություների ստուգման արդյունքում պարզել են որ, նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1963թ. ծնված Ա.Ա-ի և 1983թ. ծնված Ս.Գ-ի միջև։
ՀՀ նախագահի 2018 թվականի կարգադրությունների համաձայն որոշման նախագծերում ներառված գույքը հանվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:
Ռումինիայի Չեռնավոդե քաղաքում վթար է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում: Մարտի 29-ի առավոտյան ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է ազգային էներգետիկական համակարգից: