Բաժիններ՝

Դաժան ճշմարտություններ Խոյերի մասին (գրված Խոյի կողմից)

Խոյերը կրակի նշան են։ Այո՛, Խոյերը նման են կրակի, ինչը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները էներգիա են փոխանցում մարդկանց, ինչը կարող է վատ լինել՝ կախված տրամադրությունից։ Եթե ցանկանում եք՝ երեկույթն ուրախ անցնի, կարող եք հրավիրել Խոյի, բայց հիշեք, որ նրա զայրույթը նման է կայծակի։

Դժվար է բավարարել Խոյերի Ես-ը: Խոյերին մարդիկ են հարկավոր, ովքեր անհրաժեշտության դեպքում հոգ կտանեն նրանց Ես-ի մասին։

Արկածախնդիր են։ Փորձում են ամեն ինչ։ Ոչինչ չեն հետաձգում։

Հաճախ են ձանձրանում։ Եթե զուգընկերն ուշադրություն չի դարձնում Խոյին, չի ժպտում, երբ դա անհրաժեշտ է, հետաքրքիր խոսակցություններ չի վարում, վերջինս անցնում է այլ զուգընկերոջ որոնմանը։

Կարդացեք նաև

Սիրում են դիտարկել ընդհանուր պատկերը։ Դետալները չեն գրավում Խոյերի ուշադրությունը։ Նրանք մտածում են ընդհանուր ծրագրի, մտքերի, նպատակների և այն մասին՝ ինչ է հարկավոր անել՝ դրանց հասնելու համար։ Դետալները հետաքրքիր չեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար, բայց անհրաժեշտության դեպքում կարող են ուշադրություն դարձնել նաև դրանց։

Հաճախ ագրեսիվ են։ Խոյերն ագրեսիայի միջոցով ստանում են ուզածը։ Ավելի լավ է չմրցակցել Խոյի հետ, քանի որ մեծ է պարտվելու հավանականությունը։

Սիրում են ուժեղ մարդկանց։ Արագ են սիրահարվում, սիրում են կրքոտ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են սերը, վիճակը, երբ սիրում են։ Երբ Խոյը սիրում է ձեզ, միանգամից կհասկանաք դա։

Անհանգստանում են ամեն ինչի համար։ Խոյերը շատ են սիրում ճանապարհորդություն, գրականություն, տարբեր աշխարհներ։ Գրեթե ամեն բան անհագստացնում է նրանց։

Հավատարիմ են։ Մի նեղացրեք մարդկանց, ում Խոյերը սիրում են։ Նույնիսկ, եթե Խոյին չբավարարի ֆիզիկական ուժը, նա կգործածի բառերը։ Ընկերների թշնամիները նաև նրանց թշնամիներն են, զգույշ եղեք։

Վստահ են իրենց ուժերի վրա։ Հենց այդ պատճառով էլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ասում են գրեթե ամենը, ինչ ցանկանում են։ Նրանք կարող են իրենց զսպել ծնողների կամ ղեկավարի ներկայությամբ, բայց Խոյերի համար շատ դժվար է չասել այն, ինչ զգում են։

Շատ են աշխատում։ Խոյերին տվեք այն աշխատանքը, որը նա հաճույքով է անում, և նա ավելի շատ կաշխատի, քան որևէ այլ մեկը։ Միայն թե հաշվի առեք, որ խոսքը միայն այն ամենի մասին է, ինչ հաճույք է պատճառում Խոյին և ինչ մոտիվացնում է նրան։ Փակուղում հայտնվելու դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես անջատում են հեռախոսը, և նրանց հնարավոր չի լինում գտնել։

Համբերատար չեն։ Համբերությունը Խոյերի համար չէ։ Ցանկացած արդարացում նրանց վայրկենական հանում է հունից։

Խոյերին միշտ անձնական տարածություն է հարկավոր։ Խոյերը չափազանց անկախ են, ինչը նշանակում է, որ նրանք պետք է սեփական կյանքն ունենան։ Իրենց վանդակում զգալու դեպքում նրանք փախչում են՝ դուռը բացելուն պես։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին գրավում են մարդիկ, ովքեր ունեն իրենց հետաքրքրությունները և իրենց թույլ կտան ապրել սեփական կյանքով։

Նյութը brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս