Բաժիններ՝

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

Կենդանակերպի նշանների մի մասն առանձնանում է իր խորամանկությամբ: Elle.ru-ն ներկայացրել է ամենախորամանկներին:

Ջրհոս: Խորամանկ են, հաճույք են ստանում ինտրիգներից ու ստից: Դա նրանց համար խաղի է նման: Ջրհոսն ինտելեկտուալ շախմատիստ է, ով լավագույնս կարողանում է ինտրիգներ ստեղծել և խորամանկության դիմել:

Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են խորամանկության դիմում և հաճախ բացահայտվում: Ձկները ներողություն չեն խնդրում, նույնիսկ, երբ նրանց «պատին են սեղմում», քանի որ անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ վատ բան կա ստի ու խորամանկության մեջ:

Կշեռք: Հարկավոր է իմանալ, որ Կշեռքները պրոֆեսիոնալներ են և գերադասում են ոչ թե լուծել խնդիրները, այլ դրանք թողնել մյուսների պատասխանատվությանը: Նրանք հրաշալի բանախոսներ են և կարող են մոլորեցնել ցանկացածի: Եթե նկատում եք, որ Կշեռքը փորձում է պատասխանատվությունը ձեզ վրա դնել, թույլ մի տվեք: Մի լսեք՝ ինչ են նրանք ասում, նույնիսկ, եթե նրանք շատ համոզիչ են խոսում:

Կարդացեք նաև

Աղեղնավոր: Աղեղնավորի խորամանկությունը միամիտ է, բայց տպավորիչ: Աղեղնավորները կարողանում են արհամարհել, ստել, բայց դա անելիս համոզիչ չեն: Բայց, չգիտես ինչու, մարդիկ հավատում են նրանց: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենք հավատում են իրենց ստին:

Առյուծ: Առյուծները սիրում են ինտրիգներ: Առյուծը մի կողմից՝ չի ցանկանում խաբել, նա պարզապես զվարճանում է: Մյուս կողմից՝ դա իսկական հիմարություն է, որը բարդացնում է շրջապատի կյանքը, փչացնում Առյուծի հեղինակությունը:

Կույս: Կույսերի համար կարևոր է՝ ամեն ինչում առաջինը լինել: Հանուն դրա նրանք կստեն, կբարդացնեն ամեն ինչ: Եթե ցանկանում եք, որ Կույսը ձեզ հետ ազնիվ լինի, ամեն ինչում համաձայնեք նրա հետ… կամ ձևացրեք, թե համաձայն եք:

Խեցգետին: Խեցգետինները չափավոր խորամանկ են, որն առաջանում է նրանց փակ լինելու հետևանքով: Խեցգետինը կարող է պաշտպանել իրեն, մարդու դեմքին ասել ճշմարտությունը, բայց շատախոսելը հատուկ չէ նրանց: Նրանք փորձում են արհամարհել, ինչն այնքան էլ չի ստացվում:

Երկվորյակներ: Երկվորյակները նման են Խեցգետիններին, սակայն պատրաստ են վեճերի և երկակի խաղերի: Նրանք այլ կերպ չեն կարող. դա նրանց հետաքրքիր չէ:

Ցուլ: Ցուլի հակվածությունը խաբեության ու խորամանկության ակնհայտ է: Դա պայմանավորված է ամեն ինչ չասելու և կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նրա ձգտմամբ: Ցուլերը կարող են մանիպուլյացիայի ենթարկել:

Կարիճ: Կարող են խորամանկության դիմել ամենաչնչին առիթով: Նրանց խորամանկության է դրդում վրեժը: Այդ դեպքում նա իսկական պրոֆեսիոնալ է դառնում:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն առանձնանում ստելու ցանկությամբ, բայց նրանց հաճախ հենց այդպիսին են համարում փակ լինելու պատճառով: Նրանք մյուսներին ասում են միայն անհրաժեշտը, մնացածը մարդիկ իրենք են մտածում:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ է անկեղծությունն ու սեփական կարծիքն ուղիղ ասելու սովորությունը: Նրանք չեն սիրում ստել, ստի դիմում են միայն ծայրահեղ դեպքերում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս