«Եթե հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի Երևանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:

Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին և ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հատկանշական է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երևանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:

Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երևանի ավագանին ընտրի Երևանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որևէ մեկը չի կարող անվստահություն հայտնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031