Բաժիններ՝

The Independent-ը բացահայտել է Իլոն Մասքի հաջողության գաղտնիքները

SpaceX եւ Tesla ընկերությունների սեփականատեր Իլոն Մասքն իր աշխատանքային օրը բաժանում է հինգրոպեանոց ժամանակահատվածների եւ աշխատում է շատ ժամանակ չծախսել էլեկտրոնային նամակների վերլուծության վրա: Այդ մասին գրել է The Independent հրատարակությունը: Մասքի գլխավոր սկզբունքը ժամանակ չվատնելն է:

Դա նրան թույլ է տալիս կառավարել երկու խոշոր ընկերություններ: Ընդ որում՝ Մասքը անտեսում է հեռախոսային զանգերի մեծ մասը եւ երկար ժամանակ չի տրամադրում էլեկտրոնային փոստին: Միաժամանակ Մասքը ջանում է գործերը կատարել մեկը մյուսի հետեւից՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով հինգ րոպեից ոչ ավելի: Լրագրողները նկատել են, որ ձեռնարկատերն ուտելը նույնպես աշխատում է տեղավորել հինգ րոպեի շրջանակներում՝ այն համատեղելով կարեւոր հանդիպման հետ:

Մասքը քնի վրա ծախսում է օրական մոտավորապես վեց ժամ: Աշխատանքային շաբաթվա ընդհանուր տեւողությունը կազմում Է 85-ից մինչեւ 100 ժամ: Ընդ որում՝ աշխատաժամանակի 80 տոկոսը Մասքին հաջողվում է հատկացնել անմիջականորեն ինժեներային նախագծմանը:

Իլոն Մասքի վերջին նախագծերից մեկը անվճար գլոբալ Համացանցի գործարկումն է: Դրա համար պլանավորվում է երկրամերձ ուղեծիր դուրս բերել 12 հազար արբանյակ: Առաջին երկուսը Falcon 9 հրթիռով արձակվել են փետրվարի 22-ին: Մասքի կարողությունը, ըստ Ferbes հանդեսի 2017 թվականի տվյալների, գնահատվում էր 21 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս